Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Շոգի 5 վտանգները. 1in.am

Շոգի 5 վտանգները. 1in.am

rg.ru-ն ներկայացնում է ամառվա 5 վտանգ:

Ջրազրկում


Սա շոգի ամենատարածված բացասական ազդեցություններից մեկն է: Շոգ օրերին մարդն ավելի շատ է քրտնում, ջրային հավասարակշռությունը խախտվում է: Շոգին հեղուկի օգտագործումը պետք է օրական ավելացնել մինչև 3 լ:

Շոգին տեղին է թույլ ոչ քաղցր թեյը, կարելի է կիտրոնով: Լավագույնը տերևներով թեյն է: Տաք թեյը ծարավն ավելի շուտ կհագեցնի, քան սառը: Կարելի է օգտագործել նաև կեֆիր, մածուն և այլն:

Հյութերը, նեկտարները պետք է բնական, նոր քամած լինեն, լավ է՝ կիսով չափ ջրով: Քաղցր գազավորված ըմպելիքներն ավելի են ծարավեցնում: Բոլոր ալկոհոլային և կոֆեին պարունակող ըմպելիքները (բացի թույլ թեյից) ծանրաբեռնում են սիրտն ու անոթները, կարող են ջրազրկել օրգանիզմը: Շոգին լավ է սուրճից ընդհանրապես հրաժարվել կամ միայն առավոտյան խմել:

Արևային հարված


Եթե մարդը երկար ժամանակ արևի ուղիղ ճառագայթների տակ է, գլուխն էլ բաց է, կարող է արևային հարված ստանալ, որն առաջացնում է ուղեղի արյան շրջանառության կտրուկ խախտում: Ուստի աշխատեք շոգ օրերին ժամը 11-17-ին արևի տակ չմնալ:

Նման դեպքի ժամանակ պետք է տուժածին շտապ տանել հով, ստվերոտ տեղ, պառկեցնել մեջքի վրա, գլուխը բարձրացնել, արձակել վերնաշապիկը, հանել փողկապը, գլխին սառույց դնել, ջուր տալ: Շնչառության խանգարման դեպքում թույլ անուշադրի սպիրտով թրջեք բամբակն ու մի քանի անգամ մոտեցրեք քթին: Բժիշկ կանչեք:

Ջերմային հարված


Ջերմային հարվածի է հանգեցնում օրգանիզմի ընդհանուր գերտաքացումը, հաճախ նույնիսկ ոչ արևի տակ, այլ փակ տարածքում: Այդպիսի հարվածի առաջացմանը կարող են խթանել չափից շատ ուտելը, ալկոհոլի գործածումը, չափազանց տաք հագուստը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, գերծանրաբեռնվածությունը, ջրազրկումը:

Արևային այրվածքներ


Արևայրուք ընդունել պետք է աստիճանաբար՝ առավոտյան կամ ժամը 16-ից հետո: Թեթև արևային այրվածքի դեպքում արևային այրվածքների դեմ տարբեր դեղամիջոցներ, եթերային յուղեր (երիցուկի, վարդի), Е վիտամինով քսուկներ օգտագործեք:

Առատ քրտնարտադրություն


Եթե այն ուղեկցում է ո՛չ միայն շոգին, պետք է բժշկի դիմել լուրջ հիվանդությունները բացառելու համար: Սակայն հաճախ առատ քրտնարտադրությունը պարզապես օրգանիզմի առանձնահատկությունն է, բայց այն նպաստում է մաշկային հիվանդությունների առաջացմանը:

Նման դեպքերում կարևոր է կոնտրաստային լոգանք ընդունել օրական առնվազն 2 անգամ, հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, սթրեսային իրավիճակներից հետո: Խորհուրդ է տրվում կծու, շատ աղի ուտեստները, սուրճը, ալկոհոլը բացառող դիետա, բնական գործվածքից ազատ հագուստ: Հակաքրտինքային հատուկ քսուկներ և փոշիներ օգտագործել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. zn.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ